Սեպտեմբերի 4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի  օրն է (լրացված)

04.09.2018

Սեպտեմբերի 4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է (լրացված)

Օրվա հետ կապված `ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է  ունեցել տոնական շքերթ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության մեջ:

ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարել է շքերթի սկիզբը և  փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի հրամանատարությամբ շքերթի մասնակիցները դուրս են եկել «Հանդիսավոր երթի»:

Հրապարակով անցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային  ստորաբաժանումների աշխատակիցները `հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների , Հատուկ նշակության փրկարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի,Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի փրկարարական  վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև  ՀՀ  ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների և սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների շարասյուները: ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ- ջոկատի շարասյունը հրապարակով քայլերթ կատարեց Փրկարար Ծառայության փոխգնդապետ Հարություն Մխիթարյանի գլխավորությամբ:

***

Արտակարգ իրավիճակների նախարարության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի սիրելի  աշխատակիցներ,  շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Ուզում եմ երախտիքի, դրվատանքի և մեծարման խոսքեր ասել  ձեզ` մարդկային կյանքերի փրկության գործի նվիրյալներիդ: Հարգելի աշխատակիցնե'ր, հաշվի առնելով  ձեր մասնագիտական հմտությունները , անձնվիրությունը,  մարդասիրությունը  և  խիզախությունը ` ՀԱԷԿ-ում մենք վստահ ենք, որ արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են ձեր շնորհիվ: Դուք սահմանապահներ եք, որ կանգնած եք  մարդու և աղետի միջև: Կրկին անգամ շնորհավորում եմ` փաստելով, որ ձեր մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ և անշահախնդրորեն եք կատարում: Կատարում եք ամեն ինչ աղետների կանխման և  կանխարգելման համար, օժանդակում եք ԱԻՆ համակարգի զարգացմանը, պահում եք փրկարարի մասնագիտական բարձր կոչումը, բարոյական նկարագիրն ու պատիվը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյան