ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ  ԱՅՑԸ ՀԱԷԿ

10.10.2018

ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

Ս/թ սեպտեմբերի 25-ին  Շահագործող  կազմակերպությունների համաշխարհային ասոցացիայի  (ՇԿՀԱ)  Մոսկովյան կենտրոնի (ՄԿ) պատվիրակությունը  այցելել  է ՀԱԷԿ` փորձի փոխանակմանն ուղղված տարեկան աշխատանքային հանդիպում կազմակերպելու  նպատակով: Պատվիրակության կազմում էին`

1.Անատոլի Կիրիչենկոն- ՇԿՀԱ  ՄԿ տնօրենի առաջին տեղակալ

2.Վադիմ Տարիկինը- ՇԿՀԱ  ՄԿ ներկայացուցիչների ղեկավար

3. Անդրեյ Նոսովը - ՇԿՀԱ  ՄԿ Աջակցության առաքելության ծրագրի ղեկավար

4.Վիկտոր Լիվինսկին-    Զապորոժյեի ԱԷԿ-ում  ՇԿՀԱ  ՄԿ ներկայացուցիչ 

 Խորհրդակցությանը մասնակցում էին  հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը և հիմնական ստորաբաժանումների ղեկավարները:

 Ներկաներին ողջունեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Ա.Գրիգորյանը, այնուհետև  հյուրերին ներկայացվեց աշխատանքային օրվա ծրագիրը:

Անատոլի Կիրիչենկոն խոսեց ՇԿՀԱ  ՄԿ-ի դերի և առաքելության, կատարված աշխատանքների և աշխատողների մասին, որոնք էներգետիկ ոլորտի լավագույն  մասնագետներ  և առաջնորդներ  են:

Խոսվեց 2017թ-ին  էներգետիկ աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների, անընդմեջ  առաջընթաց և զարգացում ունենալու սխեմաների շուրջ: Կիրիչենկոն նշեց, որ պետք է  շատ աշխատել՝ չբավարարվել ձեռք բերվածով, ամեն ինչ անել արդյունավետ և կանոնակարգված աշխատանք ապահովելու և արդյունք ցույց տալու համար, պետք է  կառուցել ճիշտ, արդյունավետ, շուկայական  ու ֆինանսական հարաբերություններ: Նշվեց, որ լիովին կատարվում են ՇԿՀԱ  ՄԿ-ի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Խոսվեց նաև առաջնային  խնդիրների հստակ վերադասավորման, աշխատանքի վերահսկման և կառավարման մեթոդների մասին:

Այցի կարևորագույն նպատակներից էին համագործակցության ամրապնդումը, անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղված աշխատանքների շուրջ փորձի փոխանակում կազմակերպելը և նոր առաջարկներ ու տեսանկյուններ ներկայացնելն ու քննարկելը:

ՇԿՀԱ  ՄԿ-ի   խորհրդականներն իրենց գոհունակությունն հայտնեցին ներկայացված  պրեզենտացիաների վերաբերյալ`նշելով ,որ ՇԿՀԱ  ՄԿ-ի  երտասարդական շարժման ՀԱԷԿ-ի մասնագետներն ունեն  մեծ հեռանկարներ, կառավարման հմտություններ և առաջնորդողի ունակություններ, որոնց պատրաստ են սատարելու, աջակցելու ՇԿՀԱ  ՄԿ-ում:

Անատոլի Կիրիչենկոն  նշեց, որ սեպտեմբերի 9 –ից 10-ը  Բուխարեստում տեղի է ունեցել  ՇԿՀԱ-ի կազմակերպած ատոմային էլեկտրակայանների գլխավոր ճարտարագետների՝ տեխնիկական ղեկավարների մասնակացությամբ  խորհրդակցություն, որտեղ ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Ա. Գրիգորյանի ներկայացրած պրեզենտացիան  բարձր են գնահատել ներկաները:  Նա ներկաների անունից  գովեստի խոսքեր և շնորհակալություն  հայտնեց  նման մոտեցման,  բարձր պատասխանատվության և կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Շնորհակալական նամակ  հանձնեցին  ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր  տնօրեն Մ. Վարդանյանին`   ՇԿՀԱ-ի ատոմակայանների անվտանգության ապահովմանն աջակցելու,  ՇԿՀԱ-ի ծրագրերի զարգացմանն ուղղված ներդրումների և ծննդյան 55-ամյակի առթիվ: