ՇԱԽՄԱՏԻ 6-րդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՄՐՑԱՇԱՐ

28.09.2018

ՇԱԽՄԱՏԻ 6-րդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՄՐՑԱՇԱՐ

Ս/թ սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «ՏՎԵԼ» (ТВЭЛ ) ընկերության առաջին նախագահ Վ.Ֆ. Կոնովալովի հիշատակին նվիրված շախմատի 6-րդ միջազգային կորպորատիվ ինտերնետ-մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում Էին «ՏՎԵԼ»(ТВЭЛ )  ընկերության և նրա գործընկեր ընկերությունների  շախմատային թիմերը`9 թիմ, 3-ական մասնակիցներով: ՀԱԷԿ-ը մրցաշարին մասնակցել է հետևյալ կազմով`

1.Ազիզյան Նորիկ-Մետաղների ախտորոշման բաժնի վարպետ, հիմնական խաղացող

2.Հայրապետյան Արման- Ջերմամատակարարման և  ստորգետնյա հաղորդակցությունների արտադրամասի առաջատար ճարտարագետ, հիմնական խաղացող

3.Կարապետյան Վահե- Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի առաջատար մասնագետ , թիմի ավագ

Մրցաշարի  մասնակցության տեխնիկական մասն ապահովել է ՉԱևՉԱ-ի առաջին կարգի ճարտարագետ Ֆելիքս Զատիկյանը:

Յուրաքանչյուր խաղին (պարտիային) տրվել է 10 րոպե ժամանակ , առանց ժամանակ ավելացնելու հնարավորության:

Ուժեղ մրցակցության և համառ պայքարի արդյունքում ՀԱԷԿ-ի թիմը գրավեց 6-րդ տեղը` հավաքելով 9 միավոր և առաջ անցնելով մրցաշարի կազմակերպիչ «ՏՎԵԼ» ընկերության թիմից, որը վաստակել էր 4 միավոր: