ՇԿՀԱ ՄԿ առաքելությունը ՀԱԷԿ-ում

21.08.2017

ՇԿՀԱ ՄԿ առաքելությունը ՀԱԷԿ-ում

ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից ՀԱԷԿ-ի նախագծաիրազեկ գործընկերային ստուգման առաքելության անցկացման նպատակով ս/թ օգօստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը նախատեսվում է ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի ներգրաված միջազգային փորձագետների այցը "ՀԱԷԿ" ՓԲԸ: Գործընկերային ստուգման նպատակն է աջակցել ԱԷԿ-ին կայանի շահագործման ամենաբարձր ցուցանիշներին հասնելու գործում: Ստուգման ընթացքում կբացահայտվեն կայանի արտադրական գործունեության ուժեղ կողմերը, ինչպես նաև բարելավման ենթակա բնագավառները: Փորձագետներն ինֆորմացիա կստանան կայանում կատարվող աշխատանքներին հետևելու, փաստաթղթեր վերլուծելու, կայանի անձնակազմի հետ քննարկումներ և հարցազրույցներ անցկացնելու միջոցով: Միջազգային փորձագետների խումբը ՀԱԷԿ-ի ստուգման ընթացքում որպես ՇԿՀԱ հիմնական ղեկավարող փաստաթուղթ կօգտագործի ժողովածու, որում ներկայացված արտադրական առաջադրանքները հանդիսանում են ատոմային կայանների և շահագործող կազմակերպությունների գործունեության չափանմուշային նկարագիր, որը նախատեսված է արդյունաբերական ատոմային էլեկտրակայանների շահագործման, տեխնիկական սպասարկման, օժանդակ գործունեության և կառավարման բնագավառում կատարելության հասնելու համար: Այդ արտադրական առաջադրանքների կատարումը հանդիսանում է փորձագետների խմբի ամփոփման և վերլուծության առարկա` հաշվի առնելով միջուկային էներգետիկայի բնագավառում կուտակված միջազգային դրական փորձը: