ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում անցկացնում է կորպորատիվ գործընկերային ստուգում

21.05.2019

ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում անցկացնում է կորպորատիվ գործընկերային ստուգում

ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի փորձագետները ս/թ մայիսի 20-ից արդեն ՀԱԷԿ-ում են: Փորձագետների հետ անցկացվել է համապատասխան հրահանգավորում:

Կայացել է հանդիպում «ՀԱԷԿ» ՓԲԸ  ղեկավարության հետ , և անցակցվել է շրջայց:

                                                              ***

ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնը 2019թ. մայիսի 20-ից 29-ն ընկած ժամանակահատվածում պլանավորում է անցկացնել «ՀԱԷԿ» ՓԲԸ շահագործող կազմակերպության («ՀԱԷԿ» ՓԲԸ ՇԿ) կորպորատիվ գործընկերային ստուգում (ԿԳՍ): Տվյալ ստուգումը, որպես կանոն, անց է կացվում վեց տարին մեկ անգամ: Վերջին անգամ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կորպորատիվ գործընկերային ստուգում անց է կացվել 2013թ. հունիսին:

ԿԳՍ թիմի կազմում ընդգրկվել է 6 փորձագետ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իրանից և Ճապոնիայից, որոնք ներկայացնում են ՇԿՀԱ Մոսկվայի և Տոկիոյի տարածաշրջանային կենտրոնները: Թիմը գլխավորում է ՇԿՀԱ ՄԿ-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Վիբորնովը:

Որպես ստանդարտ, որի հետ համեմատվելու է «ՀԱԷԿ» ՓԲԸ ՇԿ արտադրական գործունեությունը, կօգտագործվի «Արտադրական առաջադրանքները և դրանց իրականացման չափանիշները», ПЗКВ 2013-1 ՇԿՀԱ ղեկավարող փաստաթուղթը: Կիրականացվի հետևյալ յոթ կորպորատիվ ուղղությունների ստուգում. լիդերություն, կառավարում, հսկողություն և մշտադիտարկում, անկախ հսկողություն, աջակցություն և արդյունավետություն, մարդկային ռեսուրսներ և կոմունիկացիա: