Շնորհավորական խոսք գիտելիքի օրվա առթիվ

01.09.2017

Շնորհավորական խոսք գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛հայրենակիցներ,

Գիտելիքը, հազարամյակներ շարունակ լինելով մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը, իսկ գիտելիքի ձեռքբերման ձգտումը` գերագույն արժեքներից մեկը, պարտավորեցնում է մեզ սովորել և սովորել, ձգտել կուտակել հնարավորինս շատ գիտելիքներ: Եվ պատահական չէ, որ այսօր` սեպտեմբերի 1-ին, բոլորս միահամուռ կերպով նշում ենք գիտելիքի օրը: Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերմեկյան տոնի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Օրվա խորհուրդը պահպանելով` հաջողություն եմ մաղթում կրթության ու գիտության գործի նվիրյալներին ուսումնառության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում և մաղթում կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին հաջող ու արգասաբեր ուսումնական տարի:

Թո՛ղ սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբ: