Շնորհավորական ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2017

Շնորհավորական ուղերձ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ և հարգելի ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ամենալուսավոր տոներից մեկի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Երեխաներն են մեր հույսն ու հավատը, մեր ապագան: Մանկական երջանկության ամենակարևոր պայմանը ծնողական սերն ու ջերմությունն է, ուշադրությունն ու հոգատարությունը: Մեր խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:

Սիրելի՛ մանուկներ, կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ և  մաղթում ձեզ անամպ երկինք և պայծառ ապագա:

Եղե՛ք առույգ, առողջ ու երջանիկ: