Շնորհավորական ուղերձ ՀԱԷԿ-ի պահպանության զորամասի անձնակազմին

16.04.2019

Շնորհավորական ուղերձ ՀԱԷԿ-ի պահպանության զորամասի անձնակազմին

Փառաբանության ու դրվատանքի արժանի ճանապարհ է անցել հայոց ոստիկանությունը: Հայաստանի երեք հանրապետությունում էլ ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ և հպարտության արժանի կենսագրություն: Այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները ոստիկանությունը օպերատիվ և արհեստավարժ գործունեությամբ է ներկայանում հայ հանրությանը՝ որպես նրա անվտանգության և իրավունքների լիարժեք պաշտպանի:

Շնորհավորելով ՀԱԷԿ-ի պահպանության Ոստիկանության  զորամաասի անձնակազմին՝ մասնագիտական տոնի 101-ամյա հոբելյանի առթիվ,  մաղթում ենք  Ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, հաջողություններ ձեր ծառայության մեջ: Նոր Հայաստանի կերպարը ձևավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնց մեջ ամենակարևորներից է նաև ոստիկանի կերպարը: Մաղթում ենք, որ այդ կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին և իդեալներին: Մեր երկրի ներկան ու ապագան պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի և անփոխարինելի է: Այդ առանցքային գործոններից մեկը դուք եք, հարգելի՛ ոստիկաններ: Եվ մաղթում ենք  ձեզ արժանի լինել ձեր բարձր կոչմանը: