Շնորհավորական ուղերձ Հաղթանակի օրվա` Մայիսի 9-ի առթիվ

08.05.2018

Շնորհավորական ուղերձ Հաղթանակի օրվա` Մայիսի 9-ի առթիվ

Հարգելի´ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մայիսյան այս մեծ տոնի` Հաղթանակի օրվա կապակցությամբ:

Հիմա Հայաստանին ամենից առաջ խաղաղություն է հարկավոր և խաղաղ պայմաններում նվաճված հաղթանակներ: Եվ թող այդ հաղթանակները լինեն սպորտում, արվեստում, գիտության ու արտադրության մեջ:

Յուրաքանչյուրիս լավ կատարված աշխատանքը, լավ յուրացված գիտելիքները, սիրով ու հարգանքով լի ընտանիքները, ահա սրանք միասին պետք է կազմեն Հայաստանի հզորությունը:

Թո´ղ այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: