Շնորհավորական ուղերձ՝ մարտի 8-ի առթիվ

07.03.2019

Շնորհավորական ուղերձ՝ մարտի 8-ի առթիվ

Սիրելի կանայք և աղջիկներ,

 ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ:

Մարտի 8-ը տոնացույցում մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ անսահման երախտիքի զգացումներ առաջացնող տոներից մեկն է: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, հարատև սիրով ու երջանկությամբ,  և թող բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին:

Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել և մնում է ընտանեկան օջախի եւ ավանդույթների իրական պահապանը: Եվ թեկուզ ամեն օր չենք ասում այդ մասին, բայց հավատացեք՝ միշտ զգում և բարձր ենք գնահատում ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի առաքելությունը:

Կրկին անգամ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի և հայ կանանց միամսյակի առթիվ: