Շնորհավորական խոսք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

29.12.2017

Շնորհավորական խոսք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հարգելի ՛ հայրենակիցներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թո՛ղ որ 2018թ-ը դառնա բազում հաջողությունների և ձեռքբերումների, աշխատանքային ակնառու նվաճումների, ստեղծագործական նախաձեռնությունների և ակտիվության տարի:

Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է` լի հույսերով և սպասելիքներով, և ճիշտ մեկնարկը միայն սկիզբ կդնի երազանքների ու նպատակների հաջող իրականացմանը:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երկարակեցություն, ընտանեկան երջանկություն ու բարեկեցություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: