27.12.2018
Շնորհավորական խոսք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանոր և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` մեր ջանքերի ու կարողությունների առավել համախմբմամբ, սպասվող լայնածավալ աշխատանքների իրականացման հաստատակամությամբ:
Թող 2019 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: