Շնորհավորական խոսք էներգետիկի օրվա առթիվ

22.12.2017

Շնորհավորական խոսք էներգետիկի օրվա առթիվ

Հարգելի՛ էներգետիկներ,

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` էներգետիկի օրվա կապակցությամբ: Էներգետիկան մեծ դեր ունի ինչպես տնտեսության, այնպես էլ կյանքի, առօրյաի, մարդու գործունեության և զարգացման գործում: Մեր առջև դրված է բոլորիս համար չափազանց կարևոր առաքելություն` ապահովել երկրում կայուն, անվտանգ և մատչելի էներգիայի արտադրություն: Ուստի մենք շարունակելու ենք հետևողականորեն իրագործել մեր գաղափարներն ու ծրագրերը ատոմային էներգիայի արտադրության անվտանգության ապահովման ուղղությամբ: Մաղթում եմ բոլորիս նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ, աշխատանքային երկար և արգասաբեր տարիներ` մեր պետության համար խիստ անհրաժեշտ էներգետիկ ոլորտում:

Շնորհավոր տոնդ, էներգետի՛կ: