22.12.2018
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ` ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ի սրտե շնորհավորում եմ էներգետիկայի բնագավառի բոլոր աշխատողներին` մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:
Մաղթում եմ ձեզ անխափան ու բեղմնավոր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ յուրաքանչյուրիս համար չափազանց կարևոր` էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
Թող ձեր մասնագիտական բարձր վարպետությունը, ոլորտում ունեցած ձեր հմտություններն ու հետաքրքրությունները ծառայեն ի շահ Հայաստանի էներգետիկայի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: