ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՀԱԷԿ-Ի ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

19.09.2018

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՀԱԷԿ-Ի ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Օգոստոսի ամսին ՀԱԷԿ-ի պահպանության զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ՝ «Զորամասի խնիրները վթարային իրավիճակի ժամանակ» թեմայով:

   Տրված խնդրի համաձայն, ՀԱԷԿ-ի հերթափոխի պետից ստացվել է ազդանշան «Ռադիացիոն վթար, շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի արտանետումով, որոնց չափաքանակը չեն գերազանցում նախատեսված սահմանագիծը»:

    Ստացված առաջադրանքի համաձայն զորամասի գնդապետ Վ. Բեժանյանը գնահատելով իրավիճակը պարզաբանել է խնդիրը և լսել առաջարկությունները: Կազմվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Բացազատվել է անձնակազմի ու տեխնիկայի մասնակի մշակման տեղամաս, որտեղ անձնակազմին ներկայացվել են ժամանակակից անհատական պաշտպանիչ միջոցների ու սանիտարական մշակման միջոցների նմուշներ, ինչպես նաև բացատրվել է դրանց օգտագործման կարգը:

   Ամփոփելով մարզումները զորամասի հրամանատարը կարևորեց բոլոր ծա-ռայությունների համագործակցությունը, միմյանց խնդիրներին քաջատեղյակ լինելը և ձևակերպվող փաստաթղթերում դրանք արտացոլելը: Կարևորվեց նաև ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության և թիկուն-քային ապահովման հարցերը: Գնդապետ Վ.Բեժանյանը նշեց, որպեսզի  նմանատիպ իրավիճակներում զորամասը կարողանա իր խնդիրներն իրագործել, անհրաժեշտ է ունենալ մարտական խնդիրների կատարմանը գիտակցական ընկալմամբ մոտեցող, կայուն բարոյահոգեբանական վիճակ ունեցող և ցանկացած իրադրությունում արագ ու ճիշտ կողմնորոշվող անձնակազմ:

   Ընդհանուր առմամբ հրամանատարը իր գոհունակությունը հայտնեց անցկացված մարզումներից նշելով, որ ՀԱԷԿ-ի պահպանությունն ու պաշտպանությունն ամենօրյա խնդիր է, և անհրաժեշտ է այսօրվա պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ դուրս գալ ծառայության յուրաքանչյուր օր՝ պատրաստ լինելով հակազդելու օբյեկտի նկատմամբ ցան-կացած ոտնձգության փորձի: