Տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը

09.07.2019

Տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ հուլիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարության, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայատոմ» ՓԲԸ, Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի, ինչպես նաև «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման և ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վիճակը:

Ամփոփվել են ՌԴ և ՀՀ միջկառավարական համաձայնագրի իրականացման նախնական արդյունքները  և նախագծի բյուջեի կատարման ընթացքը:

Տե'ս նաև   http://www.mtad.am/