«ՏՎԷԼ» ԲԸ-ը և Հայկական ԱԷԿ-ը ռուսական միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել

13.10.2017

«ՏՎԷԼ» ԲԸ-ը և Հայկական ԱԷԿ-ը ռուսական միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել

«ՏՎԷԼ» ԲԸ-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ը (Հայկական ԱԷԿ)՝ ի դեմս «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Վլադիմիրի Նիկիպելովայի և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Գառնիկի Վարդանյանի, ատորագրեցին միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթեր: Այդ պայմանագրի շնորհիվ կապահովվի ոչ միայն վառելիքի կանոնակարգային փոխաբեռնումը հերթական պլանային վերանորոգման համար, այլև երկու տարվա համար ՋԱՀ-ների ռեզերվ կձևավորվի: Պայմանագրային փաստաթղթերը ստորագրվել են Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային կազմակերպության բարձր օղակի ղեկավարության ՝ «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովայի գլխավորած ներկայցուցչական պատվիրակության Հայաստան այցելության ընթացքում:.

«ՏՎԷԼ» վառելիքային կազմակերպությունը առաջարկել է հայ գործընկերներին բարձրացնել էներգետիկ անվտանգությունը և ներկայացրել է միջուկային վառելիքի մատակարարման շահավետ առևտրային պայմաններ՝ հաստատելով մեր բազմամյա գործընկերության և փոխադարձ վստահության բարձր մակարդակը: ԱԷԿ-ը վճռորոշ դեր է խաղում երկրի էլեկտրաէներգիայի ապահովման գործում, հետևաբար չափազանց կաևոր է ապահովել նրա երաշխավորված և անխափան աշխատանքը: 2016 թ.-ին մենք համատեղ որոշում ընդունեցինք Հայկական ԱԷկ-ում միջուկային վառելիքի ռեզերվ ստեղծելու վերաբերյալ», - նշել է «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովան:

Միջուկային վառելիքի մատակարարումները Հայկական ԱԷԿ, որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40% -ը, հանդիսանում է էներգետիկայի բնագավառում ռուս-հայկական համագործակցության կարևոր ուղղություն: Ռուսական արտադրության վառելիքը մատակարարվում է № 2 էներգաբլոկ, որն ունի 440 ՄՎտ հաստատված հզորություն (միջուկային ռեակտորը ՝ ՋՋԷՌ-440), 1995 թվականից: Այս ժամանակահատվածում միջուկային վառելիքի շահագործման հետ կապված որևէ խախտում չի գրանցվել:

Տեղեկություն.

«ՏՎԷԼ» ԲԸ ստեղծվել է 1996թ.-ի սեպտեմբերի 12-ին ՝ ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն, այն մտնում է «Ռոսատոմ» Պետական կորպորացիայի կազմի մեջ:. «ՏՎԷԼ» վառելիքային կազմակերպությունը ներառում է միջուկային վառելիքի արտադրության , ուրանի փոխարկման և հարստացման, գազային ցենտրիֆուգների արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաև գիտա-հետազոտական և շինարարական կազմակերպություններ: Հանդիսանում է ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը: «ՏՎԷԼ» ԲԸ-ը միջուկային վառելիքով է ապահովում աշխարհի 14 երկրներում գտնվող 75 էներգետիկ ռեակտոր, աշխարհի 8 երկրներում գտնվող հետազոտական ռեակտորներ, ինչպես նաև ռուսաստանյան ատոմային նավատորմի տրանսպորտային ռեակտորները: Աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ էներգետիկ ռեակտոր աշխատում է «ՏՎԷԼ» -ի կողմից պատրաստված վառելիքով: