Խորհրդակցություն Կալինինի ԱԷԿ-ում` “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ

23.02.2018

Խորհրդակցություն Կալինինի ԱԷԿ-ում` “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ

Փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Կալինինի ԱԷԿ-ում կայացավ “Կոնցեռն Ռոսէներգոատոմ” ԲԸ խորհրդակցություն, որին “Կոնցեռն Ռոսէներգոատոմ” ԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պետրովի հրավերով մասնակցեց  “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Խորհրդակցության   ընթացքում քննարկվող գլխավոր թեմաներից էին` էլեկտրաէներգիայի արտադրման 2018 թ-ի առաջադրանքների կատարումը, Ռուսաստանի էներգաբլոկների անվտանգության, հուսալիության և կայուն աշխատանքի ապահովումը, ինչպես նաև Ռուսաստանի ԱԷԿ-ներում վերանորոգման աշխատանքների կազմակերպման փորձը: