«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ  ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ  ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

22.12.2022

«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, ամենաջերմ ու բարի մաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, անսպառ եռանդ և աշխատանքային նորանոր հաջողություններ: 

Ձեր նվիրված աշխատանքի ու սրտացավ վերաբերմունքի արդյունքում շարունակում է անխափան գործել Հայկական ատոմային էլեկտրակայանը՝ մեր երկրի ռազմավարական ու տնտեսական կարևորագույն օբյեկտներից մեկը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, որն ուղղված էր բոլորիս համար առաջնահերթություն հանդիսացող անվտանգ և հուսալի շահագործման ապահովմանը: Առջևում նոր ծրագրեր են և ոչ պակաս կարևոր նոր նախագծեր, և ես լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս մեզ կհաջողվի իրականացնել ոչ միայն ՀԱԷԿ-ի, այլև մեր հանրապետության տնտեսական զարգացման համար կարևոր այդ նպատակները:

Հարգելի՛ գործընկերներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղություն, լույս և ջերմություն: