30.06.2020
2020թ. պլանային նախազգուշական աշխատանքներ
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2020թ-ի) նպատակով ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի կանգը պլանավորված է 2020 թ.-ի հուլիսի 1-ին` ժամը 00:00-ին, իսկ էներգաբլոկի գործարկումը՝ 65 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին: Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են հետևյալ հիմնական աշխատանքները.
1. ռեակտորի միջին նորոգում
2. 2 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում
3. 6 շոգեգեներատորների տեխնիկական զննում
4. տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում
5. վթարային, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում
6. N 3 և 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում
7. տուրբագեներատոր-3-ի հիմնանորոգում
8. գլխավոր շրջանառու խողովակաշարի և գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշման աշխատանքներ: