30.09.2024
Աջակցության առաքելություն Հայկական ԱԷԿ-ում
2024 թվականի սեպտեմբերի 16-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ի խնդրանքով ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից իրականացվեց աջակցության առաքելություն՝ «Անկախ վերահսկողություն և մոնիթորինգ» թեմայով ։ Աջակցության առաքելության աշխատանքներնին մասնակցեցին հետևյալ փորձագետները.
- Սեմենենկո Օլեգ (ՇԿՀԱ-ՄԿ խորհրդական, Ռուսաստան);
- Մեդվեդև Պավել Գրիգորևիչ (Գլխավոր տեսուչի տեղակալ - «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տեսուչ, Ռուսաստան),
- Տարուշկո Ալեքսեյ Վլադիմիրովիչ (տեխնիկական տեսչության բաժնի պետ, Բելառուսական ԱԷԿ, Բելառուս),
- Շիրզադի Սիրուս (անկախ վերահսկողության բաժնի պետ, NPPD, Իրան
Աջակցության առաքելության նպատակները.
- Հայկական ԱԷԿ-ում կորպորատիվ վերահսկողության և մոնիթորինգի վիճակի արտաքին փորձագիտական գնահատման իրականացում:
- Հայկական ԱԷԿ-ում իրականացվող ներքին հսկողության և մոնիթորինգի արդյունավետության բարձրացում:
- «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող միջուկային անվտանգության ապահովման, շահագործման վարման անկախ վերահսկողության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև արտադրական գործունեության կատարելագործման վերաբերյալ ընկերության ղեկավարությանը առաջարկությունների մշակում:
- «ՀԱԷԿ» ՓԲԸ կառավարման գործող կառուցվածքի պայմաններում անկախ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվության և առաջարկությունների ստացում:
Առաքելության ընթացքում միջոցառման մասնակիցները քննարկեցին հետևյալ հարցերը.
- ԱԿ-ի շահագործող կազմակերպության և տեխնիկական տեսչության անկախ վերահսկողության բաժնի/վարչության տիպային կազմը և կառուցվածքը;
- տիպային փոխհարաբերությունները շահագործող կազմակերպության անկախ վերահսկողության բաժնի/վարչության և ԱԿ տեխնիկական տեսչության միջև;
- շահագործող կազմակերպության անկախ վերահսկողության բաժնի/վարչության տիպային գործառույթներն ու պարտականությունները:
Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ ամփոփիչ խորհրդակցության ժամանակ փորձագետները ներկայացրեցին անկախ վերահսկողության և մոնիթորինգի բնագավառում ԱԷԿ-ի գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ:





