01.11.2019
«Ամանորյա ֆանտազիաներ» ստեղծագործական գաղափարների մրցույթ ՀԱԷԿ-ում
Այսօր` նոյեմբերի 1-ին, տոնական՝ նախաամանորյա տրամադրություն է ՀԱԷԿ-ում:
«ՀԱԷԿ» ՓԲԸ և «МЦОУ» ընկերության համագործակցության շրջանակներում անցակցվում է «Ամանորյա ֆանտազիաներ» ստեղծագործական գաղափարների մրցույթը:
Նոր տարին կախարդանքի ու ցանկությունների կատարման տոն է: Բնականաբար, բոլորս էլ ուզում ենք, որ այս տոնը երկար հիշվի եւ լինի առանձնահատուկ: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելի օրիգինալ, քան տոնածառի զարդարանքները, որոնք պատրաստված կլինեն երեխաների ձեռքերով: Չէ՞ որ տոնածառը Նոր տարվա թագուհին է: Իսկ թագուհուն պետք է զարդարել առանձնահատուկ խաղալիքներով: Մրցույթին մասնակցում են ՀԱԷկ-ի աշխատակիցների երեխաները, ովքեր սեփական ձեռքերով խաղալիքներ ստեղծելու գաղափարներ են առաջարկում: Միջոցառման նպատակն է վերականգնել երեխաների մասնակցությամբ՝ սեփական ձեռքերով պատրաստած խաղալիքներով տոնածառի զարդարման ավանդույթը: Միջոցառմանը մասնակցում է մոտ 84 փոքրիկ:
Օրը վերածվեց հեքիաթային, ուրախ, ժպիտներով լի տոնի, որտեղ փոքրիկները իրենց պայծառ տրամադրությամբ վարակեցին բոլորին:
Սրտի թրթիռ, անհամբեր հայացքներ, պայծառ աչուկներ ու լայն ժպիտներ. ահա թե ինչպես անցավ մրցութային փուլը:
Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվացող այս ցանկություններն ու պատկերացումներն Ամանորի մասին բացահայտում են մանուկների ներաշխարհը՝ ջինջ, անհոգ ու ջերմ: Փոքրիկների հետ խոսելիս ակամայից ցանկություն է առաջանում գեթ մի պահ տեղափոխվել նրանց փոքրիկ ու տաքուկ աշխարհ, նորից զգալ, թե որքան լավ էր, երբ Ամանորի միակ ցանկությունդ սահմանափակվում էր Ձմեռ Պապիից նվերներ ու շատ կոնֆետներ խնդրելով:
Թող այս աշխարհի բոլոր մանուկները լինեն երջանիկ, անհոգ ու ընտանեկան ջերմությամբ պարուրված, իսկ 2020թ-ը դառնա նրանց համար հեքիաթային ու անակնկալներով լի տարի:
Պատվավոր ժյուրին, որի կազմում էին նաև «МЦОУ» ընկերության գլխավոր տնօրենը և «ՀԱԷԿ» ՓԲԸ ֆինանսական տնօրենն , առանձնացրեց յուրաքանչյուր տարիքային խմբից երեք մասնակիցների պատրաստած խաղալիքներ և դրանց հեղինակներին պարգևատրեց պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: