30.04.2021
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԿՅԱՆՔԻ ԷՆԵՐԳԻԱ» ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ամփոփվեցին Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին նվիրված «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի արդյունքները: Ֆոտոմրցույթի կազմակերպիչներն էին Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» Պետկորպորացիան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Երևանում ու Գյումրիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնների հետ համատեղ:
Մրցույթին մասնակցել են արհեստավարժ լուսանկարիչներ, Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներ և Հայաստանի բնակիչներ, ովքեր ցանկացել են կիսվել «կյանքի էներգիայի» իրենց պատկերացումներով: Նկարները թեմատիկ առումով շատ բազմազան էին՝ բնության անհավանական գեղեցկությամբ տեսարաններ, ՀԱԷԿ-ին վերաբերող լուսանկարներ, նույնիսկ ընտանեկան արխիվային լուսանկարներ, որոնք ժամանակին արվել են ժապավենային ֆոտոխցիկով:
Ժյուրիի կազմում արհեստավարժ լուսանկարչի և ֆոտոլրագրողի հետ նաև ներկայացուցիչներ էին ՀՀ ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարություններից և Հայկական ատոմակայանից: Հաղթող 6 լուսանկարներից 3-ը (համապատասխանաբար I, II և III տեղերի համար) ընտրել են ժյուրիի անդամները, 1 լուսանկար արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակի, իսկ ևս 2-ն արժանացել են «ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռոսատոմ» Պետկորպորացիայի հատուկ մրցանակների: Մրցանակները հաղթողներին հանձնվեցին Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կազմակերպված հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության, հետաքրքիր մտահղացումների և ինքնատիպ լուսանկարների համար: