ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ՈՒՄ

14.02.2023

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ՈՒՄ

Փետրվարի 6-ից 10-ը ԱԷՄԳ-ի տեխնիկական աջակցության շրջանակներում փորձագիտական ​​առաքելություն անցկացնելու նպատակով ՀԱԷԿ-ում էին չեխական UJV REZ, a.s. ընկերության մասնագետները։ Առաքելության նպատակն էր աջակցել Հայկական ԱԷԿ-ի շահագործման վթարային ռեժիմներում շրջակա միջավայրի խիստ պայմանների համար սարքավորումների ատեստավորման ծրագրի իրականացմանը:

Ելնելով առաքելության արդյունքներից՝ UJV REZ, a.s. ընկերության փորձագետները Հայկական ԱԷԿ-ին աջակցություն տրամադրելու շրջանակներում կայանին կփոխանցեն սարքավորումների ատեստավորման վերաբերյալ  չեխական ընկերության ունեցած տվյալները, ինչպես նաև ատեստավորման մասով գնահատում կկատարեն այն սարքավորումների համար, որոնք ատեստավորված չեն շրջակա միջավայրի խիստ պայմանների համար:

Ընդհանուր առմամբ, հանդիպումն արդյունավետ էր: Փորձագետներն առաջարկներ ներկայացրին սարքավորումների ատեստավորման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Հետագայում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցություն տրամադրել սարքավորումների ատեստավորման ծրագրի միջոցառումների իրականացման գործում։