07.12.2020
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԵԼԱԴՐՈւԹՅՈւՆ 2020
Ռուսաստանում, Հայաստանում և աշխարհի ևս 107 երկրում առկա և հեռավար ձևաչափով անցկացվել է «Աշխարհագրական թելադրություն–2020» մեծամասշտաբ միջազգային լուսավորչական ակցիան:
Ավանդաբար այս տարի ևս ակցիային մասնակցեցին Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների երեխաները` Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Ս. Գալստյանի անվան ավագ դպրոցի աշակերտները:
Նրանք անանուն կերպով պատասխանեցին 40 հարցի, որոնք պահանջում էին ինչպես Ռուսաստանի աշխարհագրությունից հանրահայտ փաստերի իմացություն, այնպես էլ պատկերավոր մտածողության, համակարգային տրամաբանության և խորը գիտելիքների դրսևորում։