ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ, ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ АО «РУСАТОМ СЕРВИС» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

22.01.2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ, ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ АО «РУСАТОМ СЕРВИС» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

Այսօր՝ ս/թ հունվարի 22-ին, աշխատանքային այցով ՀԱԷԿ-ում էին գտնվում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև АО «Русатом Сервис» ընկերության ղեկավար անձինք:

Հանդիպման օրակարգում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում 2020թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:

Հյուրերը ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ նախ շրջայց կատարեցին կայանի տարածքում. եղան Տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացան մեքենասրահի՝ 2019-2020թթ ընթացքում արդիականացված հիմնական սարքավորումներին, ինչպես նաև բլոկի կառավարման վահանակում (БЩУ) ծանոթացան համակարգերի արդիականացման արդյունքում կատարված փոփոխություններին:

Շրջայցից հետո ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2020թ. ՀԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքները, առավել հանգամանալից քննարկվեցին 2021-ի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված նոր առաջարկներն ու գաղափարները:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ համաձայնության եկան՝ արդիականացման աշխատանքներն առավել հետևողական և սահմանված գրաֆիկով իրականացնելու ուղղությամբ: