ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ООО НПП «ЭКРА» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

03.10.2022

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ООО НПП «ЭКРА» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ս/թ սեպտեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Չուվաշիայի Հանրապետությունում գտնվող ООО НПП «ЭКРА» ընկերություն էին գործուղվել  «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:

Գործուղման ընթացքում ՀԱԷԿ-ի ղեկավարներն այցելել են ООО НПП «ЭКРА»-ի արտադրական ստորաբաժանումներ և տեղում ծանոթացել կազմակերպության արտադրանքին: Այնուհետև ղեկավար անձնակազմի հետ կայացած ամփոփիչ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ООО НПП «ЭКРА» ընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Դոնին տեղեկացրել է, որ ընկերությունը ծրագրում է ընդլայնել հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ  ООО «ЭКРА Кавказ»-ի գործունեության շրջանակները՝ ընդհուպ մինչև արտադրության ծավալների մեծացում, ինչն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա համագործակցության հետագա զարգացման առումով: