05.09.2022
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՌՈՍԱՏՈՄ» ՊԿ-ՈՒՄ ԵՎ ԱՅՑ ԿՈՒՐՍԿԻ ԱԷԿ
ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների կառուցման նախագծի շրջանակներում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում ՌԴ էին մեկնել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը եղել է Կուրսկի ԱԷԿ-ում, ԱԷԿ-ի ղեկավարության հետ քննարկել տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր, իսկ Կուրսկի ԱԷԿ-2 շինարարական հրապարակ շրջայցի ընթացքում տեղում ծանոթացել ВВЭР-ТОИ ռեակտորով էներգաբլոկի կառուցման աշխատանքներին:
ՌԴ գործուղման ընթացքում ս/թ օգոստոսի 31-ին կայացել է հանդիպում նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում նոր էներգաբլոկների կառուցման, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, նախանշվել են հիմնական առաջնային ուղղություններն ու քայլերը: