Ատոմաբանների երեխաները մասնակցեցին շախմատի մրցաշարին

13.09.2019

Ատոմաբանների երեխաները մասնակցեցին շախմատի մրցաշարին

Ատոմաբանների երեխաներն ակտիվ մասնակցություն ունեցան շախմատի մրցաշարին Երևանում գտնվող գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին կից շախմատի դպրոցի բացման առթիվ: Այդ դպրոցում շախմատի դասավանդումը կանցկացվի ռուսերեն լեզվով: Միջոցառումն անցնում էր Երևանում Մոսկվայի օրվան նվիրված հանդիսությունների շրջանակներում:
Սա այդ կարգի առաջին դպրոցն է, չնայած այն բանի, որ շախմատը ներառված է դպրոցական ծրագրում: Այն ղեկավարելու է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը:

ՖԻԴԵ-ի նշանաբան «Gens Una Sumus»-ը, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Մենք մի ընտանիք ենք» արձագանք է գտնում ատոմաբանների երեխաների սրտերում: Շախմատում ամենակարևորն այն է, որ դա ազնիվ խաղ է: Մեր երեխաները սովորում են մաքուր և ազնիվ խաղալ և դրա միջոցով ձեռք են բերում լավ վարք: Պարտիաներ անցկացնելիս երեխաներն ստիպված են լինում մշտապես կայացնել ռազմավարական որոշումներ, գնահատել իրավիճակը քայլ անելուց առաջ: