20.09.2019
Ատոմաբանների երեխաները Սևանում մասնակցեցին «Հայաստանյան ներառական օրեր» միջոցառմանը
«Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ՍՊԸ հրավերով ՀԱԷԿ-ի աշխատակիցներն իրենց երեխաների հետ միասին մասնակցել են «Հայաստանյան ներառական օրերին»:
Սևանա լճի ափին՝ Արտանիշի ճամբարում, անցկացվել են ցամաքային և ջրային սպորտային մրցումներ՝ առողջական սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցությամբ:
Աշխատակիցների երեխաները աշխատում էին ներառական թիմերով և նավային ներառական անձնակազմով:
Միջոցառումն ապահովել էր բոլոր պայմանները ներառման ճիշտ կազմակերպման ու թաքնված տաղանդների և ունակությունների բացահայտման, ինչպես նաև սեփական փորձի փոխանակման միջոցով մասնակիցների արժեհամակարգի վերագնահատման համար:
Ժամանակակից աշխարհի համար ներառումը հանդիսանում է հասարակական բարօրության ցուցանիշ: Արդյունավետ ներառական փոխազդեցության նպատակն է սկիզբ դնել դրական վերափոխությանը:
Ատոմաբանների երեխաները տեսան հաշմանդամություն ունեցող մարդկանց եզակի ունակությունները և հասկացան դրանց արժեքն ու կարևորությունը հասարակության համար:
ՀԱԷԿ-ը արտադրում է էներգիա: ՀԱԷԿ-ի համար շատ կարևոր և հարազատ են այն նախագծերը, որոնք ունակ են ստեղծելու ամենաարժեքավոր ջերմությունը՝ կյանքի ջերմությունը: