Ատոմային ոլորտը 75 տարեկան է. հայտարարվել է «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական ազգային մրցույթի ժյուրիի կազմը։

24.09.2020

Ատոմային ոլորտը 75 տարեկան է. հայտարարվել է «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական ազգային մրցույթի ժյուրիի կազմը։

Ատոմային ոլորտը 75-ամյակին նվիրված` «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական ազգային մրցույթի ժյուրիի կազմում են ընդգրկվել ոլորտի առաջատար պրոֆեսիոնալներ ու Հայաստանի Հանրապետության մշակույթի հայտնի գործիչներ։ Մասնակիցների աշխատանքները կընդունվեն մինչև սեպտեմբերի 30-ը։

Կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցությամբ ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսասաստանյան կենտրոնները:

Մրցույթի մասնակիցների աշխատանքները գնահատելու են`

Մարգարիտա Բալայանը, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, էներգետիկայի վարչության, ատոմային էներգետիկայի բաժնի պետ;

Արկադի Պապոյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի վարչության պետ;

Նարեկ Օրդուբեկյան, ՀԱԷԿ-ի ինժեներ;

Ռուբեն Արուտչյան, Հայաստանի վաստակավոր նկարիչ, հայկական 50 հազար դրամանոցի, հուշամեդալների և շքանշանների էսքիզների հեղինակ;

Հայկ Մելիքյան, պրոֆեսիոնալ նկարիչ։

«Հայաստանի ատոմային էներգետիկան այն առանցքն է, որի վրա հիմնված է երկրի էներգետիկ անվտանգությունը։ Որպեսզի չկորցնենք այն, ինչը ձեռք ենք բերել տարիների ընթացքում, երկրին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կզարգացնեն գիտությունը, կկայացնեն բարձրտեխնոլոգիական որոշումներ, այդ թվում` ատոմային էներգետիկայի բնագավառում։ Նկարի ձևաչափը հնարավորություն է տալիս մատչելի միջոցներով ցուցադրել միջուկային տեխնոլոգիաների կիրառման ամբողջ բազմազանությունը։ Մենք վստահ ենք, որ մասնակիցներից ինչ-որ մեկը կորոշի կապել իր կյանքն այս ոլորտի հետ ու կընտրի ատոմային էներգետիկի մասնագիտությունը»,-նշել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, էներգետիկայի վարչության, ատոմային էներգետիկայի բաժնի պետ Մարգարիտա Բալայանը։

Միջուկային տեխնոլոգիաների կիրառման ոլորտների բազմազանությունը կարող է համընկել միայն ստեղծագործական այն միջոցների և ձևաչափերի հետ, որոնք մրցույթի մասնակիցները կօգտագործեն իրենց աշխատանքները պատրաստելիս։ Այստեղ ներկայացված են ինչպես ավանդույթ դարձած ջրաներկով, կավիճներով ու մատիտներով արված նկարները, այնպես էլ` համակարգչային գրաֆիկայով իրականացված աշխատանքները։ Մրցույթի ժյուրին կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, ստեղծագործական վարպետությունը, իչպես նաև թեմայի ամբողջական բացահայտումը։

«21-րդ դարը դա դեպի նորը և չուսումնասիրվածը ձգտելու դար է։ Մենք քայլ ենք անում դեպի ապագայի նոր աշխարհ, և այդ ամենին նպաստում են հեղափոխական նոր տեխնոլոգիաներն ու աշխարհի բոլոր սարքերը սնուցող էներգիան։ Մրցույթը միտված է ցույց տալ, թե ինչպես են երիտասարդները պատկերացնում վաղվա օրը` խաղաղ ատոմի և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Դա կլինի մարդկության ապագային ուղղված յուրօրինակ հայացք։ Թող հաղթի ուժեղագույնն ու արժանագույնը»,-մասնակիցներին խրախուսեց հայտնի պրոֆեսիոնալ նկարիչ Հայկ Մելքոնյանը, որի աշխատանքները տպվել են միջազգային և ազգային գիտահանրամատչելի ամսագրերում-«National Geographic», «Geo», «Conde Nast Traveller», «Երևան» և այլ։

Հայկական ատոմային կայանը աշխատակիցների երեխաների համար մշտապես անցկացնում է տարբեր միջոցառումներ, նպատակ ունենալով հանրայնացնել ատոմային տեխնոլոգիաները և այդ ոլորտի մասնագիտությունները, որպեսզի երեխաները հասկանան իրենց ծնողների աշխատանքի արժեքը։

«Ես շատ ուրախ եմ, որ այս մրցույթն անցկացվում է հենց ազգային մասշտաբով։ Այդպես ավելի շատ մարդիկ կիմանան ատոմային էնեգետիկայի և աշխարհի ու մասնավորապես Հայաստանի համար դրա կարևորության մասին։ Որքան շատ մարդիկ ճիշտ հասկանան, թե ինչպես են աշխատում այդ տեխնոլոգիաները, այնքան քիչ կլինեն ատոմային էներգիայի մասին միֆերն ու անհիմն վախերը։ Ոլորտում բարձր արդյունքների հասնելու համար շատ կարևոր է բնակչության վստահությունն ու աջակցությունը, և ես վստահ եմ, որ կրթական նման նախագծերը կօգնեն մեզ այդ հարցում»,-նշեց ՀԱԷԿ-ի ինժեներ Նարեկ Օրդուբեկյանը, ում առաջին կրությունը կերպարվեստի ոլորտում է։

Հայտերի ընդունման ավարտին մնացել է 15 օր։ Շտապեք ներկայացնել Ձեր աշխատանքը «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթին։

Մրցույթի անցկացման կանոնների մասին առավել հանգամանալից տեղեկություն կարող եք ստանալ «Ռոսատոմ» պետկորպորացիայի Lookaround Armenia կրթական նախագծի կայքից` https://www.facebook.com/events/1945348172261840/։

Սկզբնաղբյուրը՝ «Ռոսատոմ» պետկորպորոցիայի լրատվական ծառայություն