ԱՎԱՐՏՎԵՑ ՇՈԳԵԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԻՉ ՓԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ

29.07.2021

ԱՎԱՐՏՎԵՑ ՇՈԳԵԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԻՉ ՓԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ

ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման և շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների շրջանակներում կատարվել է շոգեգեներատորների 12 ապահովիչ փականների պլանային հիմնանորոգում: Աշխանանքներն իրականացվել են գերմանական Bopp&Reuther ընկերության սերվիս-ինժեների և ՀԱԷԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով: Ինչպես և նախորդ հիմնանորոգումը, որն իրականացվել էր 2011թ., այս աշխատանքը նույնպես հնարավորություն կտա շոգեգեներատորների ապահովիչ փականներն անխափան շահագործել ևս 10 տարի: