13.04.2021
ԲԵՆՉՄԱՐՔԻՆԳ ՌՈՎՆՈՅԻ ԱԷԿ-ՈւՄ
Ռովնոյի ԱԷԿ-ում անցկացվել է ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից կազմակերպված բենչմարքինգ՝ «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» թեմայով, որին մասնակցել են նաև Հայկական ԱԷԿ-ի մասնագետները:
Մեկ շաբաթվա ընթացքում ատոմագետները փոխանակվեցին փորձով, գաղափարներով և պրակտիկաներով «տեխնիկական սպասարկում և վերանորոգում» ուղղությամբ: Ռովնոյի ԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Պավել Կովտոնյուկն ընդգծեց նման հանդիպումների փոխշահավետությունը. «Ռովնոյի ատոմագետների համար նույնպես հետաքրքիր է հայ գործընկերների փորձը, որը կապված է Խարկովի գործարանի կողմից բարձր ճնշման գլանների փոխարինումից հետո տուրբինների՝ բարձր հզորությամբ աշխատանքի հետ, չէ՞ որ մենք հետագայում ևս պլանավորում ենք ՌԱԷԿ-ի էներգաբլոկներում համանման փոխարինում իրականացնել»:
Ռովնոյի ԱԷԿ-ի ՏՍևՎ մասնագետները պրեզենտացիաներ ներկայացրեցին հետևյալ թեմաներով՝
- ՌԱԷԿ-ի ԱՁ-ում ՏՍևՎ համակարգի կազմակերպում,
- ապահերմետիկացված սարքավորումներ կողմնակի առարկաների ներթափանցման կանխմանն ուղղված գործունեության իրականացում (FME),
- անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպում:
Այցի մասնակիցները ծանոթացան ՏԱ-ի և ՌԱ-ի ապահերմետիկացված սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման պրակտիկային, վարժասարքերի վրա վերանորոգման անձնակազմի ուսուցման պրակտիկային, ներառյալ՝ մարդկային սխալների կանխման մեթոդների ուսուցումը: Դիտարկվեցին կատարված վերանորոգումների հաշվետու փաստաթղթերը և քննարկվեցին բաժնաչափային բեռնվածքների նվազեցմանն ուղղված գործունեության կազմակերպման հարցերը:
«Փորձի փոխանակման համար Ռովնոյի ԱԷԿ-ը պատահական չի ընտրվել: Ռովնոյի ԱԷԿ-ի փորձը վերանորոգման ուղղության կազմակերպման բնագավառում մեզ համար օրինակելի է: Դա կապում եմ պրոֆեսիոնալների լավ թիմի և արդյունավետ կառավարման հետ: ՇԿՀԱ-ի աշխատանքը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ գնահատել, համեմատել և ներդնել: Կատարված վերանորոգումների որակը կարող ենք գնահատել՝ ելնելով վթարային անջատումների և կրկնակի նորոգումների բացակայությունից, ինչն, իհարկե, ազդում է անվտանգ շահագործման վրա ընդհանուր առմամբ: Սակայն տեխնիկական սպասարկման և վերանորոգման գծով սեփական աշխատանքի որակի արդյունավետ գնահատման համար անհրաժեշտ է համեմատել այն Ռովնոյի գործընկերների ունեցած լավագույն պրակտիկաների հետ»,-նշեց այցի համակարգող, Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանը:
Ռովնոյի ԱԷԿ-ի գործընկերների ներկայացրած աշխատանքային փորձն ուշադրությամբ կուսումնասիրվի՝ պրոբլեմային բնագավառների բարելավմանը վերաբերող կոնկրետ հանձնարարականների մշակման նպատակով: