03.07.2023
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ
ՀՀ կատարած այցի շրջանակներում 2023 թվականի հունիսի 29-ին ճանաչողական նպատակով ՀԱԷԿ էր այցելել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովը:
Տեխնիկական շրջայցի ընթացքում Տ. Կուպչիկովի ղեկավարած պատվիրակությունը տեղում ծանոթացել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման շրջանակներում իրականացված մեծամասշտաբ աշխատանքներին:
Հաջորդիվ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներին, հեռանկարային նախագծերին, ինչպես նաև էներգետիկ ոլորտին առնչվող այլ հարցեր: