Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակման օրվա կապակցությամբ

21.09.2020

Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակման օրվա կապակցությամբ

«ՀԱԷԿ» ՓԲԸ սիրելի աշխատակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսանիններորդ տարեդարձի առթիվ:

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը ամբողջ հայության երազանքի իրագործման արձանագրումն էր: Ամբողջ աշխարհի առջև հայը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանելու իր զավակների արյամբ սրբագործված հայրենի յուրաքանչյուր թիզ հողը:

Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ` իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ մենք ևս հաստատակամ ենք իրականացնելու հետևողական քայլեր, ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը:

Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին: Հարգելի աշխատակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնի` անկախության օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ, ստեղծագործ կյանք, անսասան հավատ ապագայի նկատմամբ: