10.09.2025
Էդուարդ Սահակովի հիշատակի հարթաքանդակի բացման արարողություն
2025 թվականի սեպտեմբերի 5-ին Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված կայանի պատմության մեջ անջնջելի հետք թողած անվանի էներգետիկի, Հայկական ԱԷԿ-ի նախկին գլխավոր ճարտարագետ Էդուարդ Սահակովի 80-ամյակին։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ոլորտի առաջատար կազմակերպությունների ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ ՌԴ-ից պատվիրակությունը գլխավորում էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի՝ ատոմային էներգետիկայի գծով առաջին տեղակալ Անդրեյ Պետրովը։ Ներկա էին նաև «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շուտիկովը, «Ատոմտեխէներգո» ԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Մարկովը և ոլորտային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հյուրերը հանդիպում ունեցան կայանի ղեկավարության հետ, կատարեցին տեխնիկական շրջայց ԲԿՎ, այնուհետև ներկա գտնվեցին Էներգետիկ Էդուարդ Սահակովին նվիրված հարթաքանդակի հանդիսավոր բացմանը, որը տեղադրվել էր Հայկական ԱԷԿ-ի տարածքում՝ ի պատիվ նրա հիշատակի։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Էդուարդ Սահակովի հարազատներն ու նրա հետ աշխատած գործընկերները։
Հարթաքանդակը դարձավ մեծ մարդու հիշատակի, ոգու ուժի, բարձր պատասխանատվության և գործի նկատմամբ անսահման նվիրումի խորհրդանիշ։
Էդուարդ Սահակովը իր կյանքով ու գործունեությամբ մարմնավորում էր մասնագիտությանը նվիրվածության, անկոտրում աշխատասիրության, հայրենասիրության և մարդկային բարության օրինակելի ոգին՝ լինելով իրական ոգեշնչման աղբյուր բոլորի համար։ Նրա անունը հավերժ կմնա Հայկական ԱԷԿ-ի պատմության մեջ, իսկ նրա թողած ժառանգությունը կշարունակի ոգեշնչել նոր սերունդներին՝ մասնագիտական հավատարմության, պատասխանատվության և բարձր նվաճումների ճանապարհին։
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը, «Ատոմտեխէներգո» ԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Մարկովը, Անդրեյ Պետրովը, Ալեքսանդր Շուտիկովը և այլ հարգարժան հյուրեր։
Հարթաքանդակի հանդիսավոր բացումից հետո խոնարհեցին ծաղիկներ մեծարգո էներգետիկ Էդուարդ Սահակովի շիրիմին՝ արտահայտելով խորին հարգանքն ու հիշատակին նվիրվածությունը։
Փառք Էդուարդ Սահակովին։ Նրա անգնահատելի ներդրումը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, իմաստությունն ու մարդասիրությունն անմահ են։ Հայկական ԱԷԿ-ը խորին երախտագիտությամբ է հարգում մեծ ուսուցչի հիշատակը և շարունակում է արժանապատվորեն կրել ու ապագային փոխանցել նրա թողած ժառանգությունը։