ԵՏՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ

19.10.2022

ԵՏՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ

Ս/թ հոկտեմբերի 18-ին  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում ճանաչողական այցով Հայկական ԱԷԿ-ում էին ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ - Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևը և ԵԱՏՄ ներկայացուցիչներ:
ՀԱԷԿ-ի արտադրական տարածքում կատարած տեխնիկական շրջայցի ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկներն արդյունաբերական շահագործման են հանձնվել 1976-1980թ.թ. ընկած ժամանակահատվածում: 1988թ. ավերիչ երկրաշարժի պատճառով կայանը գտնվել է երկարատև կանգի ռեժիմում: Ավելի ուշ՝  1995թ. նոյեմբերին, անվտանգության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացնելուց և համապատասխան ստուգումներ անցնելուց հետո վերագործարկվել է միայն թիվ 2 էներգաբլոկը: Ներկայումս այն շահագործվում է 380մՎտ հզորությամբ և ապահովում է հանրապետության էներգահամատակարարման շուրջ 40%-ը:
ԵԱՏՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին ի պատասխան՝ գլխավոր տնօրենը մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց նաև ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման շրջանակներում կատարված աշխատանքների ծավալի, կոնկրետ սարքավորումների, ինչպես նաև առաջիկայում կայանալիք աշխատանքների վերաբերյալ: Նշվեց նաև, որ ներկայումս կայանում աշխատում է բարձր որակավորում ունեցող շուրջ 1600 աշխատակից, որոնց ուժերով էլ իրականացվում են նորոգման հիմնական աշխատանքները: