«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ  ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ  ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

22.12.2023

«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ  անսպառ էներգիա, առողջություն, ընտանեկան երջանկություն, բազում ձեռքբերումներ ձեր պատասխանատու աշխատանքում:

Անչափ մեծ է Ձեր ավանդը Հայկական ատոմային էլեկտրակայանի անխափան ու անվտանգ շահագործման գործում, և չնայած ՀԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության ապահովումն առաջնահերթություն է ողջ երկրի համար՝ հպարտությամբ պետք է նշեմ, որ Դուք առանձնակի պատասխանատվությամբ ու սրտացավությամբ եք մոտենում այդ գործին:

Առաջիկայում շարունակվելու է ոլորտի արդիականացման և էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքը, և կասկած չունեմ, որ հետագայում ևս կկարողանանք հաջողությամբ իրականացնել նոր ծրագրեր և ապահովել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն, աշխատանքային և անձնական հաջողություններ և ամենայն բարիք։