05.06.2020
ՀԱԷԿ-ի առօրյան համավարակի պայմաններում
ՀԱԷԿ-ում մշակված հակահամաճարակային միջոցառումների շրջանակում շարունակվում են իրականացվել նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումներ: Այդ թվում՝ կայանի տարածք մուտքի/ելքի ընթացքում և կայանի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում աշխատակիցները պարտադիր կրում են պաշտպանիչ դիմակներ: Աշխատանքային օրվա ընթացքում երկու անգամ կատարվում է ջերմաչափում և համապատասխան գրանցումների իրականացում հաշվառման մատյաններում:
Պահպանվում է սոցիալական հեռավորությունը, նվազագույնի են հասցվել աշխատակիցների անմիջական շփումները:
Պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները(հաճախակի ախտահանում են ձեռքերը, աշխատատեղերը, աշխատանքային գործիքները):
Փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս իրականացվում է էլեկտրոնային տարբերակով:
***
Յուրաքանչյուրս պետք է կորոնավիրուսի կանխարգելման առաքելությունը վերցնենք մեզ վրա ու օրինակ ծառայենք:
***
Պահպանիր կանոնները, կրիր դիմակ, փրկվիր ու փրկիր կյանքեր: