ՀԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները մասնակցել են «Ճանապարհ դեպի Ռուսաստան» մշակութալուսավորչական արշավին

18.12.2019

ՀԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները մասնակցել են «Ճանապարհ դեպի Ռուսաստան» մշակութալուսավորչական արշավին

2019թ. դեկտեմբերի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ռուսական շաբաթվա շրջանականերում անց է կացվել ռուսաց լեզվի և մշակույթի ժողովրդականացմանն ուղղված «Ճանապարհ դեպի Ռուսաստան» մշակութալուսավորչական արշավը:

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների երեխաները մասնակցեցին «Լուսավորչության ավանդույթները` որպես հոգևոր տարածության ձևավորման հիմք» վարպետության դասին:
«Նկարիչների միություն» հրատարակչության հրատարակչական ծրագրերի զարգացման և առաջխաղացման հարցերով խորհրդատու Ա. Գայչուկը ներկայացրեց գրրքեր ռուսական մշակույթի մասին և «Ռուսական հողի հանճարները» գրքերի շարքը (անվանի ռուս կոմպոզիտորների մանկական և պատանեկան տարիները):
ՌԴ մշակույթի բնագավառի վաստակավոր աշխատակից Ա. Եխալովն անցկացրեց «Հյուսիսային քամու հետևից: Ռուսական հյուսիսի ավանդական մշակույթը և մոռացված արհեստները» վարպետության դասը:  

Միջոցառումը կազմակերպվել էր երեխաների կողմից սիրված Ռուսական մշակույթի թանգարանում: