01.10.2019
ՀԱԷԿ-ի մասնակցությունը Անկախության 28-ամյակի միջոցառումներին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց անկախության 28-ամյակը՝ ազգային պարծանքի օրը: Հայ ժողովրդի՝ անկախ հայրենիք ունենալու դարավոր երազանքը այլևս 28 տարի է, ինչ իրականություն է:
Հայաստանի Անկախության տոնին նվիրված հանդիսությունների կենտրոնը դարձավ Գյումրին՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը:
ՀԱԷԿ-ի աշխատակիցներն անմասն չմնացին և Անկախության տոնի հանդիսությունների շրջանակներում անցկացրեցին մի շարք միջոցառումներ:
Կայանի աշխատակիցների երեխաները մասնակցեցին «Խաղաղության աղավնի, հոգևոր միասնության ժամ» հանդիսավոր հավաքույթին: Համախմբվելով անմար կրակի մոտ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հետ՝ նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի հուշարձանին:
Ատոմաբանների երեխաները դարձան «Խաղաղության աղավնի» ֆլեշմոբի հերոսներ և երկինք ուղարկեցին Հայաստանի և Ռուսաստանի դրոշների գույներով փուչիկներ՝ դրանց ամրացված թղթե աղավնիներով, որոնք խորհրդանշում են հույսը լուսավոր, խաղաղ ապագայի հանդեպ:
Օր առաջ Երևանում՝ Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում (ԳՄՌԿ), կայացավ ՀԱԷԿ-ի աշխատակիցների երեխաների հանդիպումը Երևանում ԳՄՌԿ տնօրեն, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Սերգեյ Ռիբինսկու և Հասարակական կազմակերպությունների հետ փոխգործողության բաժնի տնօրեն Նատալյա Սահակյանի հետ:
Ատոմաբանների երեխաները պատմեցին իրենց ձեռքբերումների և ապագայի հանդեպ իրենց հավակնոտ ծրագրերի մասին:
Սուսաննա Ավետիսյանը՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ ՎՏԲ պետը, շնորհակալություն հայտնեց՝ երեխաներին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախագծերի մեջ ներգրավելու համար, և հույս հայտնեց երեխաների հետաքրքրություններին համապատասխանող տարբեր ուղղություններով և Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը համահունչ արգասաբեր համագործակցության վերաբերյալ: