ՀԱԷԿ-Ի ԹԻՎ 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԺԿԵ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

05.08.2021

ՀԱԷԿ-Ի ԹԻՎ 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԺԿԵ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ս/թ օգոստոսի 4-ին և 5-ին ՀԱԷԿ-ում կայացավ թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցերի վերաբերյալ առաջին աշխատանքային հանդիպումը: Այդ նպատակով կազմավորված աշխատանքային խմբում հայկական կողմից ներառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ, ՀՀ ՄԱԿԿ-ի, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «ՄՌԱ ԳՏԿ» ՓԲԸ ներկայացուցիչներ և АО «Русатом Сервис»-ի, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, АО «Атомэнергопроект»-ի և НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչներ՝ ռուսական կողմից:

Հանդիպման օրակարգում թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) Հայկական ԱԷԿ-ի մշակած հայեցակարգի նախագծի քննարկումն էր: Դիտարկվեցին ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի կողմից առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացքում կիրառված մոտեցումները,  արդիականացման իրականացված միջոցառումները, ինչպես նաև կրկնակի երկարացման դեպքում առաջացող խնդիրները: Խորհրդակցության մասնակիցները փոխանակվեցին կարծիքներով և նախանշեցին հայեցակարգի նախագծի լրամշակմանը և աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող հետագա քայլերը:

Համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները կլինեն շարունակական և կուղղվեն կոնկրետ թեմատիկ հարցերի քննարկմանը: