ՀԱԷԿ-ի վերածնունդը

05.11.2020

ՀԱԷԿ-ի վերածնունդը

1995թ․ նոյեմբերի 5-ին վերագործարկվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը։
ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժից հետո՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետի հնարավոր կրկնությունը բացառելու նպատակով։
ՀԱԷԿ-ի վերագործարկումը նպաստեց 90-ականների էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը, ավելին՝ ատոմակայանը մինչ օրս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության իրական երաշխավորը։ Այսօր անվտանգության ապահովումն ավելի առաջնային է դարձել։
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ կայանում բազմածավալ աշխատանքներ են իրականացվել հայ մասնագետների, ներգրավված մի շարք ռուսական կազմակերպությունների և իհարկե ԱԷՄԳ-ի համատեղ ջանքերի շնորհիվ։
2021թ․ նախատեսվում է ավարտին հասցնել շահագործման ժամկետի երկարացման նախագծի վերջին փուլի աշխատանքները, ինչը հնարավորություն կտա երկարաձգել կայանի անվտանգ շահագործումը մինչև 2026թ․։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը թույլ կտա հաջողությամբ և նախատեսված ժամկետներում ավարտին հասցնել ծրագրված աշխատանքները և, ինչու ոչ, մտածել նույնիսկ 2026թ-ից հետո կայանի շահագործման հնարավորությունների մասին։