ՀԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք

28.08.2020

ՀԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք

Վթարային հակազդման բնագավառում անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով` ս/թ օգոստոսի 28-ին ՀԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք` ՇԿՀԱ ՄԿ տարածաշրջանային ճգնաժամի կենտրոնի հետ համատեղ: Վարժանքը սկսվեց ժամը 10:00-ին:

Կայանի հերթափոխի պետի կողմից վթարային իրավիճակի դասակարգվելուց հետո իրականացվեց ազդարարում` «ՀԱԷԿ-ում պատահարը «Տագնապ», «Տեղային վթար», «Ընդհանուր վթար» որակվելու դեպքում ազդարարման սխեմայի» համապատասխան:

1.      Վարժանքի սցենարով անցկացվեցին հետևյալ միջոցառումները.

ա/  իրավիճակի գնահատում և վթարի դասակարգում,

բ/  ազդարարման իրականացում,

գ/ համապատասխան ատյաններին տեղեկատվության և լրացված ձևաթղթերի փոխանցում,

դ/ հրդեհաշիջման աշխատանքներ:

2.      Վարժանքին մասնակցեցին.

·         վարժանքի ղեկավար` գլխավոր ճարտարագետը,

·         կայանի վթարային հակազդման համակարգի անալիտիկ և ճարտարագիտա-տեխնիկական աջակցության խմբերից՝ երկուական մասնակից,

·         հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի համակարգողը,

·         ՀԱԷԿ-ի “Դ” հերթափոխի անձնակազմից՝ կայանի հերթափոխի պետը, ՌԱ-ի, ՏԱ-ի, ԷԱ-ի, ՋԱևՉԱ-ի և ՌԱԲ-ի հերթափոխի պետերը, ռեակտորի, տուրբինի կառավարման և գլխավոր կառավարման վահանակի առաջատար ճարտարագետները, ԴՏՂՄԾ հերթապահ էլեկտրամոնտյորը և դիզել-գեներատորի մեքենավարը,

·         ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրդեհային ջոկատի անձնակազմը:

3.      Վարժանքի վերահսկողներն էին.

·         ճգնաժամային կառավարման կենտրոնում` ՈւՎԿ-ի պետի տեղակալը,

·         լիամասշտաբ վարժասարքի սենյակում` կայանի ավագ հերթափոխի պետը

·         կառավարման գլխավոր վահանակում` ՇՊՏԲ առաջատար ճարտարագետը

Վարժանքի ավարտից հետո անցկացվեց վարժանքի վերլուծություն:

Վարժանքի վերահսկողները տեղեկատվություն տվեցին վարժանքի ընթացքում անձնակազմի գործողությունների, թույլ տված սխալների և թերությունների մասին:

Վարժանքի վերլուծության արդյունքների հիման վրա կմշակվեն միջոցառումներ` ի հայտ եկած թերությունները սահմանված ժամկետում վերացնելու համար: