ՀԱԷԿ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ

01.03.2024

ՀԱԷԿ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔ

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ սույն թվականի մարտի 1-ին ՀԱԷԿ-ում անցկացվել է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում «ՀԱԷԿ» ՓԲԸ անձնակազմի ազդարարումը և պատսպարման կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանք։ Վարժանքը, որն անցկացվել է  քաղաքացիական պաշտպանության բնագավառում անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով, ղեկավարել է «ՀԱԷԿ» ՓԲԸ քաղաքացիական պաշտպանության պետը՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը։

Վարժանքի պլանով նախատեսված միջոցառումների իրականացումից և արդյունքների ամփոփումից հետո մշակվել է միջոցառումների պլան:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ Է. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «ՀԱԷԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցների՝ քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների ապահովման ուղղությամբ բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ կատարած բարեխիղճ, օրինակելի և արդյունավետ աշխատանքի համար։