06.08.2021
ՀԱԷԿ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԹՐԾԱԹՈՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Ավարտվեցին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները. այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին:
Թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական և չափիչ, մրրկահոսանային և անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են INETEC ընկերության (Խորվաթիա) մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:
Ինչպես և նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով ներկայումս ընթանում են կրկնակի ստուգման աշխատանքներ: