ՀԱԷԿ-ՈՒՄ ԷԻՆ ԱՄՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

23.05.2023

ՀԱԷԿ-ՈՒՄ ԷԻՆ ԱՄՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Սույն թվականի մայիսի 15-ից 19-ը կայացել է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակության հերթական այցը ՀԱԷԿ: Հայկական ատոմակայանի տարածքում կատարած շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի արդիականացման I, II և III փուլերի աշխատանքներին։

Այցի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում դիտարկվել են այս փուլում իրականացված աշխատանքների ընդունման/հանձնման փորձարկումների վերաբերյալ ամերիկյան կողմի և կապալառու կազմակերպության մոտեցումները:

Քննարկվել են նաև արդիականացման IV փուլի աշխատանքներին առնչվող հարցեր: