26.12.2024
«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներ,
Ձեզ սրտանց շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թող գալիք տարին լինի հաջողություններով լի, նոր նվաճումների և բեղուն աշխատանքի տարի: Շնորհակալություն եմ հայտնում ձեր անմնացորդ նվիրվածության, մասնագիտական բարձր պատասխանատվության և ամենօրյա աշխատանքի համար՝ ի նպաստ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման:
Ցանկանում եմ, որ Նոր տարին ձեր ընտանիքներին բերի առողջություն, սեր, երջանկություն և բարեկեցություն, իսկ ձեր գործնական ջանքերը միշտ վարձատրվեն արժանի գնահատանքով:
Թող Սուրբ Ծննդյան լույսը լուսավորի ձեր ուղին, բերի ջերմություն և հոգևոր խաղաղություն:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: