ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ

29.12.2023

ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան գալիք տոների կապակցությամբ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու ամենաբարի մաղթանքները:

Թող 2024 թվականը լինի խաղաղության, նոր նվաճումների ու հաջողությունների տարի, հաճելի անակնկալներ պարգևի բոլորիս, լինի սիրո, ջերմության, համերաշխության և բարօրության տարի: Մաղթում եմ, որ գալիք տարում իրականություն դառնան բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները:

Անկոտրում կամք, տոկունություն, քաջառողջություն և երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին: