08.03.2024
«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի' տիկնայք և աղջիկներ, գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ։ Մաղթում եմ անսպառ սեր և երջանկություն, առողջություն և ամենայն բարիք։ Թող կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն, և ապրեք խաղաղության, սիրո, հոգատարության ու ներդաշնակության մեջ։
Հարգելի' կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ, որ յուրաքանչյուր օրը տոն լինի ձեր համար և խինդ ու բերկրանքով լցնի ձեր հոգիները։